National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.04.2005
Քննարկվեցին Ջավախքի հայերի վիճակին, աբխազական երկաթուղու վերաբացմանը առնչվող խնդիրներ

Ապրիլի 28-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Վրաստան:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-վրացական հարաբերությունների լայն շրջանակ, որ ներառում էր եւ երկկողմանի, եւ տարածաշրջանային խնդիրները: Կողմերը փաստեցին, որ միմյանց հետ հարաբերություններում չկան պրոբլեմներ, այլ կան միայն քննարկման ենթակա հարցեր: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց Վրաստանի խորհրդարանում եւս ստեղծել Հայաստանի հետ համագործակցության հանձնաժողով, որը միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակ է վկայում: Երկու խորհրդարանների  նախագահները պայմանավորվեցին նաեւ համատեղ հանդես գալ «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: Պայմանավորվածություն ձեռքբերվեց նաեւ Կովկասյան քառյակի առաջիկա հանդիպման մասին: Փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեց նաեւ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը Հարավկովկասյան խոհրդարանական վեհաժողովի վերաճելու հնարավորությունների հարցը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձրացրեց Ջավախքի հայերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ն որ աշխատատեղերի ստեղծման, հայերի իրավունքների պաշտպանության խնդիրները: Պարոն Սահակաշվիլին ասաց, որ արդեն իսկ մեկնում է Նինոծմինդայի շրջանի ամենամեծ գյուղը` Կանդիա, մասնակցելու հայկական դպրոցի շինարարությունը սկսելուն, որը աշնանը նախատեսված է շահագործման հանձնել: Պարոն Սահակաշվիլին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին խոստացավ անձամբ հատուկ ուշադրություն դարձնել Ջավախքի հայերի խնդիրներին` ճանապարհների շինարարությանը, գյուղատնտեսական ծրագրերի մշակմանը, վարկավորման հարցերի լուծմանը, աշխատատեղերի ստեղծմանը, հայերի իրավունքների պաշտպանությանը: Ռուսական ռազմաբազաների դուրսբերումից հետո տեղի հայ բնակչությանը կառաջարկվի աշխատանքի  անցնել վրացական զինվորական ուժերում, իսկ եթե չցանկանան, կմշակվեն աշխատատեղերի ստեղծման այլ ծրագրեր: Պարոն Սահակաշվիլին ասաց, որ մայիսին Վրաստան է ացելելու նաեւ Շառլ Ազնավուրը: Նա կլինի Ախլքալակում իր պապերի գերեզմանին այցի գնալու համար եւ իբրեւ բացառություն` խոստացել է համերգ տալ տեղի հայերի համար: Աժ նախագահի Արթուր Բաղդասարյանի առաջարկով քննարկվեց նաեւ աբխազական երկաթուղու վերաբացման խնդիրը. պարոն Սահակաշվիլին խոստացավ, որ վրացական կողմից որեւէ խնդիր չի հարուցվի: Ռուսական կողմի հետ մի քանի տարբերակներ են քննարկվել եւ նկատի է առնվում նաեւ եվրոպացիների հետ կոնսորցիում ստեղծելու հնարավորությունները`  երկաթուղին վերագործարկելու նպատակով: Վրաստանի նախագահի հետ քննարկվեցին նաեւ ռեգիոնալ համագործակցության խնդիրները` խթանելու տնտեսական համագործակցությունը:

Վրաստանի խորհրդարանի`  Հայաստանի հետ հարաբերությունների մշտական պատվիրակության` Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ն. Բուրջանաձեն նշեց, որ Հայաստանի հետ բավական լուրջ հարաբերությունները հարկավոր է խորացնել, ինչին նման հանդիպումները կնպաստեն: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային խորհրդարանական կառույցներում երկու խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցության հարցերը:

Ա. Բաղդասարյանը նախ իր գործընկերոջը հրավիրեց Հայաստան: Նա նշեց, որ հանդիպումների ընթացքում կոնկրետ հարցեր են առաջադրվել, որոնց լուծումը ի նպաստ երկու երկրների է: Նա ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ երկու երկրների մարզերի միջեւ համագործակցության անհրաժեշտության մասին: Խորհրդարանների նախագահները պատրաստակամություն են հայտնել նպաստել այդ կապերի զարգացմանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Վրաստանի նախագահի եւ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումներն անցել են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում: Նշվել է, որ անհրաժեշտ է անպայման կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի աբխազական երկաթուղին աշխատի:

-Ես օրեր առաջ Ռուսաստանում էի:  Այնտեղ վստահեցրին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու այդ խնդրի հետ կապված: Այսօր Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնապես հայտարարեց, որ Վրաստանը պատրաստ է հարցը կոնկրետ ուսումնասիրել: Մենք դա կարեւոր քաղաքական հայտարարություն ենք համարում եւ կարծում ենք` այս հայտարարությունից հետո անհրաժեշտ է, որ մեր խորհրդարանները եւս հնարավորինս նպաստեն հարցի լուծմանը: Կարծում եմ` այս հանդիպումներից հետո մենք դականենք: Առաջիկա օրերին ես հեռախոսազրույց կունենամ մեր ռուսական գործընկերների հետ: Անհրաժեշտ է ինչ որ բանից սկսել: Կարեւորը քաղաքական որոշման առկայությունն է:

Նինո Բուրջանաձեն ավելացրեց, որ Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է իսկապես խոսել երկաթգծի բացման մասին: Երկու- երեք տարի առաջ Վրաստանի մերժողական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ փոխվել է. «Հուսով եմ` երկաթուղագծի բացման շուրջ սկսվելիք բանակցությունները կօգնեն նոր հնարավորություններ գտնել` կարգավորելուայդ բարդ հարցը»:

Ն. Բուրջանաձեն նշեց, որ Հայաստանի եւ նախագահը, եւ ԱԺ նախագահը պաշտոնապես հայտարարել են, որ ռուսական ռազմաբազաների խնդիրը Վրաստանի ներքին խնդիրն է եւ Հայաստանը չի խառնվելու դրան: Հայաստանը հետաքրքրված է, որ հարցերն այնպես լուծվեն, ինչպես բխում է միասնական վրացական պետության շահերից:

Ա. Բաղդասարյանն ավելացրեց,որ Ջավախքի խնդիրը Հայաստանի համար նախեւառաջ այդ տարածքի սոցիալ-տնտեսական վիճակն է. «Ես ուրախ եմ, որ Վրաստանի նախագահն այսօր հայտարարեց, որ զարգացման ծրագիր է իրականացվելու այդ տարածքի սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու նպատակով: Կարծում եմ` միասնական վրացական պետության քաղաքացիները անկախ ազգությունից պետք է ապրեն երկրում, հարգեն երկրի օրենքները, բայց յուրաքանչյուր հասարակության մեջ որոշակի տրամադրություններ կան, եւ մենք պարտավոր ենք դրան հանգիստ վերաբերվել: Մեզ համար խիստ կարեւոր է, որ մեր հայրենակիցները Վրաստանում ապրեն նորմալ պայմաններում: Հանրապետության նախագահն այսօր նշեց, որ հատուկ ծրագիր է իրականացվելու նաեւ պետական օղակներում հայերին ընդգրկելու ուղղությամբ: Բարեկամությունը կարող է արարողակարգային կամ իրական լինել: Ես կողմնակից եմ մեր միջեւ իրական գործերով բարեկամությանը»:

Ն. Բուրջանաձեի խոսքով` Ջավախքն այսօր ավելի վատ վիճակում չէ, քան Վրաստանի մյուս շրջանները: Ներկայումս արդեն կոնկրետ ծրագրեր եւ գումարներ կան Ջավախքի զարգացման համար: Այնտեղ հնարավոր է ստեղծել արտադրական ձեռնարկություներ:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազաների դուրսբերման հարցին` Նինո Բուրջանաձեն ասաց, որ դրա վերջին ժամկետը կարող է լիներ 2008-ի հունվարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am